«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ չի պատրաստվում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին բաց թողնել ակումբից:
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Տեն Հագը դժգոհ է Ռոնալդուի հանդերձարանում ունեցած բացասական ազդեցությունից և նախընտրում է ազատվել Կրիշտիանուից։
Թե՛ «Լիվերպուլի», և թե՛ շաբաթ օրը՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղերում Ռոնալդուն ստիպված էր բավարարվել միայն փոխարինման դուրս գալով, բայց դա չի նշանակում, որ Տեն Հագը հրաժարվել է 37-ամյա պորտուգալացուց:
«Մենք պլանավորում ենք դեռ հույս դնել նրա վրա: Դրա համար մենք ուզում ենք, որ նա մնա, և հուսանք, որ նա կմնա»:
«Մենք ունենք Կրիշտիանու Ռոնալդու, ունենք Անտոնի Մարսյալ և Մարկուս Ռեշֆորդ, այնպես որ մենք խնդիրներ չունենք հարձակման գծում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ESPN-ը։