Գաղտնի գործարք կնքելով ՖԱ-ի հետ՝ հարձակվող Իվան Թոնին կարողացել է սկսել իր մարզումները «Բրենտֆորդի» բազայում սպասվածից շուտ։
Հիշեցնենք, որ մայիսին Թոնին 8 ամսով որակազրկվեց ՖԱ-ի կողմից՝ խաղադրույքների արգելքը խախտելու համար, և այս ժամանակահատվածի առաջին կեսում Իվանն ամբողջությամբ հեռացվել էր ֆուտբոլից՝ ներառյալ իր ակումբի բազայում մարզվելու հնարավորությունից:
Մարզումների արգելքը նախատեսված էր մինչև սեպտեմբերի 17-ը, սակայն The Sun-ը ձեռք բերեց օգոստոսի 1-ի տեսագրություն, որում Իվանն անհատական պարապմունքներ է կատարում «մեղուների» բազայում»:
Թվում է, որ Թոնին հատուկ պայմանավորվածություն է ձեռք բերել Ասոցիացիայի հետ, որով Իվանը կկարողանա մասնակցել «Բրենտֆորդի» մարզումներին, որպես ազդրի վնասվածքից վերականգնման մի մաս:
Ավելացնենք, որ Թոնին այժմ լիովին մարզվում է Թոմաս Ֆրանկի թիմի հետ, բայց կկարողանա նորից խաղալ միայն հունվարին։