«Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարը հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա լոնդոնյան ակումբից, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում:
33-ամյա բրազիլիացին «ռեյնջերների» կազմում անցկացրած հաջող խաղերի շնորհիվ հայտնվել է «Արսենալի» ուշադրության կենտրոնում:
Այսօր Ժուլիոն հայտնել է, որ «Էնֆիլդում» «Լիվերպուլի» դեմ կիրակի կայանալիք խաղն իր համար վերջինն է լինուլու «ՔՊՌ»-ի մարզաշապիկով: Դարպասապահը հրաժարվել է որևէ ակումբի անուն ասել:
-Իմ հաջորդ աշխատավայրի հարցը դեռևս լուծված չէ: Ես «ՔՊՌ»-ի հետ պայմանագրով դեռ երեք տարի ունեմ, սակայն մարզիչը հայտնեց, որ ինձ պահելը դժվար է լինելու:
Ես ուրախ եմ, որ նա այդպես է մտածում: Ես այս ակումբի համար արեցի այն ամենն, ինչին ընդունակ էի: Վերջին տուրի խաղում կփորձեմ լավ խաղալ,- ասել է Սեզարը: SPORTV