• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իմ թիմը «Ուինսթոն Չերչիլի պես առաջատարի կարիք չունի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ իր թիմը «Ուինսթոն Չերչիլի պես առաջատարի կարիք չունի»:

Կիրակի օրը «Սիթին» 1-2 հաշվով հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ՝ փետրվարի 17-ից ի վեր առաջին անգամ շրջանցելով «Արսենալին»:

Լոնդոնյան հանդիպումից հետո Գվարդիոլան ասաց, որ իր խաղացողներից յուրաքանչյուրը հասկանում է իր դերը, և «քաղաքացիները» չունեն այնպիսի մարդու կարիք, ով կտանի թիմի ֆուտբոլիստնեին իր հետևից։

«Իմ թիմը Ուինսթոն Չերչիլի նման առաջնորդի կարիք չունի: Նրանք գիտեն, թե ինչ պետք է անեն»:

«Սա, անկասկած, մրցաշրջանի այս հատվածում կայացած ամենադժվար խաղերից մեկն էր, և մենք դա գիտեինք նախապես: Ամեն անգամ, երբ մենք հաղթում էինք խաղերում, իսկ «Արսենալը» միավորներ չէր կորցնում, թվում էր, թե մեր միակ նպատակը պարզապես «Արսենալին» հաղթելն էր: Բայց երբ նման խաղ ես խաղում (ինչպես «Ֆուլհեմի» դեմ), կարող ես մի փոքր դանդաղեցնել արագությունները»:

«Այսօր ես դա չտեսա: Երկու թիմերն էլ խաղում էին նույն պայմաններում, ուստի բավական դժվար էր ռիթմը թելադրելը, բայց մենք գտանք մեր խաղը: Մենք ճիշտ պաշտպանվեցինք: Մենք որոշ խնդիրներ ունեինք, բայց դա նորմալ է, և այս պահին ես միայն մտածում եմ վերականգնման մասին»։

«Մենք շատ հանդիպումներ ունենք, խաղում ենք երեք օրը մեկ, և դա լավ է: Հաղթանակներն օգնում են, և այս փորձությունը մեզ չի վախեցնում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։