«Մալագայի» տաղանդավոր կիսապաշտպան Իսկոն խոստովանել է, որ մոտակա հանգստյան օրերին հնարավոր է փոխի ակումբը:
Հայտնի է, որ 21-ամյա իսպանացու համար պայքարում են «Ռեալ Մադրիդը» և «Մանչեսթեր Սիթին»: Իսկոյին ձեռք բերելու ավելի մեծ հնարավորություն ունեն «քաղաքայինները»` Մանուել Պելեգրինիի շնորհիվ:
Ինչ էլ լինի, Իսկոյի ապագան, ով վերջերս դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, պետք է որոշվի մինչև այս շաբաթվա ավարտը:
-Ես նախընտրում եմ չմեկնաբանել այն ամենն ինչ կապված է իմ ապագայի հետ, բայց գործարքը կարող է ավարտին հասնել այս կիրակի,- Իսկոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: