Անգլիայի ազգային հավաքականն այսօր ընկերական խաղում ուժերը չափեց Իտալիայի ազգային ընտրանու հետ:
«Յուվենտուս Արենայում» գրանցվեց ոչ ոքի արդյունք: Երկու գոլերն էլ խփեցին Պրեմիեր Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները: Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց «Սաութհեմպտոնի» հարձակվող Գրացիանո Պելեն, իսկ երկրորդ խաղակեսում «երեք առյուծների» պատասխան գնդակը խփեց «Տոտտենհեմի» վինգեր Անդրոս Թաունսենդը:
Գոլեր. Պելե՝ 29ր, Թաունսենդ՝ 79ր: