«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպի գործակալի խոսքերով մոտակա ժամանակներս Լաուդրուպը սկսել է բանակցել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար:
Լաուդրուպի գործող պայմանագիրը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն «Սուոնսին» ցանկանում է արդեն հիմա երկարաձգել աշխատանքային պայմանագիրը գլխավոր մարզչի հետ:
Անձամբ մասնագետը վերջերս հայտնել էր, որ այս պահին կենտրոնացել է միայն ներկայի մասին և դեռ չի պատրաստվում մտածել ապագայի մասին: Սակայն, այժմ Լաուդրուպը կարծես պատրաստ է բանակցել նոր պայմանագրի շուրջ:
-Այո, «Սուոնսին» լուրջ հետաքրքրված է Միքայել Լաուդրուպի հետ պայմանագիրը երկարաձգելով: Մոտակա օրերս մենք հանդիպելու ենք ղեկավարության հետ և քննարկելու ենք հավանականությունը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ,- հայտնել է Լաուդրուպի գործակալ Բայրամ Տուտումլուն:
Ավելացնենք, որ Միքայելը գլխավորում է «Սուոնսին» անցած ամառվանից: Մինչ այսօր ակումբը հասել է Լիգայի գավաթի եզրափակիչ և շարունակում է գտնվել Պրեմիեր Լիգայի բարձր հորիզոնականներում: