«Էվերթոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսն ուրախ է, որ իր թիմը ստիպված չի լինելու դիմակայել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին կիրակի օրը կայանալիք դերբիի ժամանակ:
«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար Սուարեսն անցած շաբաթ որակազրկվեց 10 խաղով: Այդ իսկ պատճառով Լուիսը չմասնակցեց անցած հանգստյան օրերին կայացած «Նյուքասլի» հետ խաղին:
Այնուամենայնիվ, Սուարեսի բացակայությունը չխանգարեց «կարմիրներին»՝ հաղթելու «կաչաղակներին» 0:6 հաշվով: Մինչդեռ Բեյնսը կարծում է, որ ուրուգվայցու բացակայությունն առաջիկա խաղին օգուտ կբերի «Էվերթոնին»:
-Այո, մենք ուրախ ենք, որ ստիպված չենք լինելու դիմակայել Լուիս Սուարեսին, որովհետև նա թիմի լավագույն խաղացողն է և ընթացիկ մրցաշրջանում շատ բան է արել «Լիվերպուլի» համար: Եթե նրանք չունենային Լուիսին, ապա հավանաբար չէին գտնվի այն հորիզոնականում, որտեղ այժմ գտնվում են: Նա մեծ կորուստ է «Լիվերպուլի» համար:
Միևնույն ժամանակ, չպետք է մոռանանք, որ «Լիվերպուլում» կան այլ լավ խաղացողներ, որոնք հավանաբար կցանկանան ցույց տալ իրենց լավագույն կողմերը,- հայտնել է Բեյնսը: Liverpool Echo