Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»:
«Քաղաքայինները» նվազագույն հաշվով առավելության հասան «աղվեսների» նկատմամբ: Հանդիպման միակ և «Սիթիի» համար հաղթական գոլը 40-րդ րոպեին խփեց Ֆրենկ Լեմպարդը:
Այս հաղթանակից հետո Մանուել Պելեգրինիի սաները՝ վաստակած 36 միավորով կշարունակեն զբաղեցնել երկրորդ հորիզոնականը:
Գոլ. Լեմպարդ՝ 40ր: