1֊ին խաղակես․
2֊րդ խաղակես․
Դարպասապահները տարբերվում են մյուս ֆուտբոլիստներից: Միայն դարպասապահներին է թույլատրվում ձեռքով խաղալ: Մինչև 1912թ-ը դարպասապահները կարող էին ձեռքով խաղալ իրենց կիսադաշտի ցանկացած հատվածում: Դարպասապահները կարող էին նաև ձեռքով գնդակը նետել մրցակցի դարպասը:
1976 թվականի մարտի 20-ին «Աստոն Վիլլայի» ֆուտբոլիստ Քրիս Նիկոլը «Լաստեր Սիթիի» հետ խաղում դարձել է չորս գոլի հեղինակ. երկուսը՝ սեփական, երկուսը՝ մրցակցի դարպասին: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով:
Ֆուտբոլի պատմության ամենաերկար խաղը տեղի է ունեցել 1981 թվականի օգոստոսի 1-ից 3-ը իռլանդական երկու ակումբների միջև: Հաղթողը պարզ է դարձել 65 ժամ և 1 րոպե պայքարից հետո: