«Լեսթեր Սիթին» նշել է գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին փոխարինելու երկու հավանական թեկնածուների անունները։
Անցած տուրում «Լեսթերը» հյուրընկալվելիս 6:2 հաշվով պարտվեց «Տոտտենհեմին»՝ ԱՊԼ-ում իր պարտությունների շարանը երկարաձգելով մինչև վեց հանդիպում:
«Աղվեսները» 7 խաղում վաստակած մեկ միավորով և բաց թողած 22 գոլով շարունակում են մնալ մրցաշարային աղյուսակի ամենավերջին հորիզոնականում:
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն արդեն խոստովանել է, որ կարող է չմնալ թիմում մինչև այս միջազգային ընդմիջումը, որի ընթացքում ակումբի սեփականատերերը պետք է որոշեն իր ճակատագիրը:
Ռոջերսի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, սակայն The Telegraph-ը նշում է, որ Քինգ Փաուերի ղեկավարները Թոմաս Ֆրանկի աշխատանքի մեծ երկրպագուներն են «Բրենտֆորդում»:
Դեռևս պարզ չէ, թե արդյոք ֆինանսապես դժվարություններ ունեցող «Լեսթեր Սիթին» կհետաքրքրի Ֆրենկին: Նաև «աղվեսները» պատրաստ են քննարկել Շոն Դայչի թեկնածությունը, ով առանց ակումբի է մնացել ապրիլին «Բերնլիից» հեռացվելուց հետո: