«Լեսթերը» որոշել է չհանձնել թիմի լավագույն խաղացողի մրցանակն այս մրցաշրջանում և սկսել է պատրաստվել Չեմպիոնշիպին:
Այս պահին «Լեսթերը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում է՝ 17-րդ տեղից հետ լինելով երկու միավորով։
«Աղվեսները» դեռ կարող են իրենց փրկվել, սակայն Դին Սմիթի թիմին սպասվում են ծանր հանդիպումներ «Լիվերպուլի», «Նյուքասլի» և «Վեստ Հեմի» դեմ:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Լեսթերն» արդեն սկսել է պատրաստվել վատագույն սցենարին, որի նշանն է թիմի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հռչակման չեղարկումը, չնայած որ համապատասխան արարողությունը պետք է կայանար արդեն հաջորդ շաբաթ։
Չեմպիոնշիպ իջնելու դեպքում «Լեսթերի» ֆուտբոլիստների աշխատավարձերը ավտոմատ կերպով կնվազեն 35-50 տոկոսով, ինչպես նախատեսված է պայմանագրերով։ Բնականաբար, բոլոր ֆուտբոլիստները չեն, որ պատրաստ են համակերպվել այդ մտքի հետ, և ակումբը այդ պատճառով պատրաստվում է աստղերի հեռանալուն ակումբից։
«Լեսթերը» պատրաստվում է փոխարինել հեռացող ֆուտբոլիստներին իրենց ակադեմիայի սաներով և Չեմպիոնշիպից արդեն հաստատված տրանսֆերային նպատակներով։