Ջոլեոն Լեսկոտը խոստովանել է, որ հունվարին հրաժարվեց հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», որպեսզի կրկին զգա տիտղոս նվաճելու բերկրանքը:
Հայտնի է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 31-ամյա անգլիացին առաջարկներ ուներ «Վեստ Հեմից» և «Բեշիկթաշից»: «Սիթին» դեմ չէր բաց թողնել իր պաշտպանին, ում պայմանագիր կլրանա մրցաշրջանի ավարտին:
Սակայն արդյունքում Լեսկոտը մնաց Մանչեսթերում: «Քաղաքայինները» չորս ճակատով շարունակում են պայքարը և Ջոլեոնը հուսով է, որ տիտղոսներով կլքի «Էթիհադը»:
-Ես կարող էի հեռանալ հունվարին, սակայն մենք շարունակում ենք տիտղոսների համար պայքարը և հենց դրա համար էլ որոշեցի մնալ: Ես վաղուց գիտեմ, որ իմ պայմանագիրը չի երկարաձգվի, սակայն դրանից ես վատ չեմ զգում: Հուսով եմ, որ վերջին ամիսների ընթացքում կարևոր դեր կունենամ թիմի համար և կարժանանամ այլ ակումբների հետաքրքրությանը,- Manchester Evening News-ին հայտնել է Լեսկոտը: