Անգլիական Լիգաների գավաթի 5-րդ փուլում այսօր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Նյուքասլին»:
Մաուրիսիո Պոչետինոյի սաները 4:0 հաշվով ջախջախեցին «կաչաղակներին» և դուրս եկան կիսաեզրափակիչ: Լոնդոնյան ակումբից գոլերի հեղինակ դարձան Նաբիլ Բենտալեբը, Նասեր Շադլին, Հարի Քեյնը և Ռոբերտո Սոլդադոն:
Ավելացնենք, որ կիսաեզրափակչում են հայտնվել նաև «Չելսին», «Շեֆիլդ Յունայթեդը» և «Լիվերպուլը»:
Գոլեր. Բենտալեբ՝ 18ր, Շադլի՝ 47ր, Քեյն՝ 63ր, Սոլդադո՝ 70ր: