Անգլիական լիգաներ գավաթի 3-րդ փուլի վիճակահանությամբ Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբները խուսափեցին միմյանց հետ հանդիպելուց և սեփական հարկի տակ խաղալու հնարավորություն ստացան:
«Արսենալը» Լոնդոնում կընդունի «Սաութհեմպտոնին», «Չելսին»՝ «Բոլթոնին», «Լիվերպուլը»՝ «Միդլսբրոյին», «Մանչեսթեր Սիթին»՝ «Շեֆիլդ Ուենսդեյին», իսկ «Տոտտենհեմը»՝ «Նոթինգհեմ Ֆորեստին»:
«ՄԿ Դոնսը», որը պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին», ճանապարհը շարունակելու լավ հնարավորություն ունի: Կարլ Ռոբինսոնի թիմի մրցակիցը «Բրեդֆորդն» է:
Լիգայի գավաթի 3-րդ փուլի խաղերը կսկսեն սեպտեմբերի 22-ից:
Լիգայի գավաթի 3-րդ փուլի վիճակահանության արդյունքները.
«Չելսի» – «Բոլթոն»
«Արսենալ» – «Սաութհեմպտոն»
«Վեստ Բրոմվիչ Ալբիոն» – «Հալլ Սիթի»
«Կրիստալ Փելես» – «Նյուքասլ Յունայթեդ»
«Լեյթոն Օրիենտ» – «Շեֆիլդ Յունայթեդ»
«Քարդիֆ Սիթի» – «Բորնմուտ»
«Սանդերլենդ» – «Ստոկ Սիթի»
«Դերբի Քաունթի» – «Ռեդինգ»
«Լիվերպուլ» – «Միդլսբրո»
ՄԿ Դոնս – «Բրեդֆորդ»
«Մանչեսթեր Սիթի» – «Շեֆիլդ Ուենսդեյ»
«Բերթոն» – «Բրայթոն»
«Սուոնսի Սիթի» – «Էվերթոն»
«Շրյուսերի» – «Նորվիչ Սիթի»
«Ֆուլհեմ» – «Դոնկաստեր»
«Տոտտենհեմ Հոտսպուր» – «Նոթինգհեմ Ֆորեստ»: