Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Սաութհեմպտոնի» հետ:
«Սաութհեմպտոնը» կարողացավ ընդհատել «Լիվերպուլի» առանց պարտության խաղերի շարքը: «Կարմիրները» մինչ այս խաղը պարտություն չէին կրել 13 խաղում: Հատկանշական է, որ նախորդ անգամ «Լիվերպուլը» զիջել էր կրկին «Սաութհեմպտոնին»:
Այս խաղի միակ գոլի հեղիանկը դարձավ Դեյան Լովրենը:
Գոլ․ Լովրեն՝ 53ր: