Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի իր պատասխան խաղն անցկացրեց «Լիվերպուլը»։ Այս անգամ «կարմիրներն» «Աուգսբուրգի» հետ մրցեցին «Էնֆիլդում»։
Գերմանիայում թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով։ Այս խաղում հաջողությունը Յուրգեն Կլոպի սաների կողմն էր, ովքեր նվազագույն հաշվով առավելության հասան։ Հանդիպման միակ և «Լիվերպուլի» համար հաղթական գոլը 5-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից խփեց Ջեյմս Միլները։
Այս հաղթանակով «Լիվերպուլը» դուրս եկավ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ։
Գոլեր․ Միլներ՝ 5ր (11մ)։