Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը 16-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսն» էր։
Լոնդոնյան ակումբը կամային հաղթանակ տարավ մրցակցի հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Ֆիլիպե Կոուտինյոն։ Ընդմիջումից 3 րոպե առաջ «կարմիրների» նախկին հարձակվող Կրիստիան Բենտեկեն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ խաղակեսում նա խփեց «արծիվների» հաղթական գոլը։
Այս հաղթանակից հետո Սեմ Էլլարդայսի թիմը՝ վաստակած 38 միավորով 4 քայլ վերև բարձրացավ մրցաշարային աղյուսակում։
Գոլեր․ Կոուտինյո՝ 24ր, Բենտեկե՝ 42ր, 74ր։