«Լիվերպուլը» «Էնֆիլդ» մարզադաշտում ընդունեց «Ուիգան Ատլետիկին»:
Առաջին խաղակեսում Բրենդան Ռոջերսի սաները, չնայած մի քանի վտանգավոր պահերի, չկարողացան գոլի հեղինակ դառնալ:
Երկրորդ խաղակեսը ավելի արդյունավետ ստացվեց: 48-րդ րոպեին երիտասարդ Ստերլինգի արդյունավետ փոխանցումից հետո Լուիս Սուարեսը գնդակը ուղարկեց «Ուիգանի» դարպասը՝ 1:0: Չանցած 10 րոպե Սուարեսը արդեն դուբլ ձևակերպեց, այս անգամ արդյունավետ փոխանցում կատարեց Խոսե Էնրիկեն: Իսկ 66-րդ րոպեին արդեն Էնրիկեն գոլի հեղինակ դարձավ՝ 3:0: