Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
Մերսիսայդցիները վստահ խաղ անցկացրին սեփական հարկի տակ՝ հաղթելով 3-0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, ևս մեկ գոլ խփեց Ֆիլիպե Կոուտինյոն։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 22 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Սալահ՝ 31ր, 41ր, Կոուտինյո՝ 68ր։