Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունել էր Բիրմինգհեմից ժամանած «Աստոն Վիլլային»։
Վերջին խաղերում անհաջող ելույթներ ունեցող «կարմիրները» մեծ դժվարությամբ կարողացան հաղթանակի հասնել Թիմ Շերվուդի թիմի նկատմամբ։ Երկու թիմերից էլ մեկական ֆուտբոլիստներ աչքի ընկան դուբլով, մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Ջեյմս Միլները։ Ուրախացնող փաստ է, որ իր առաջվա մարզավիճակին է վերադառնում անգլիացի հարձակվող Դանիել Սթարիջը։
Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները՝ վաստակած 11 միավորով բարձրացան 7-րդ հորիզոնական։
Գոլեր․ Միլներ՝ 3ր, Սթարիջ՝ 59ր, 67ր, Ժեստեդ՝ 66ր, 71ր։