Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Բրայթոն ընդ հոուվ Ալբիոնին»։
«Կարմիրները» մրցաշրջանի վերջին խաղում ջախջախիչ հաղթանակ տարան։ Մեկական գոլերի հեղինակ դարձան Մոհամեդ Սալահը, Դեյան Լովրենը, Դոմինիկ Սոլանկեն և Էնդրյու Ռոբերտսոնը։
Այս հաղթանակով «Լիվերպուլն» ապահովեց տեղը լավագույն քառյակում՝ ստանալով Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի մասնակցության իրավունք։
Գոլեր․ Սալահ՝ 26ր, Լովրեն՝ 40ր, Սոլանկե՝ 53ր, Ռոբերտսոն՝ 85ր։