Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Լեսթեր Սիթիին»։
Յուրգեն Կլոպի սաները վստահ խաղ անցկացրին սեփական հարկի տակ՝ տանելով 4-1 հաշվով հաղթանակ։ Սա վերակառուցումից հետո «Լիվերպուլի» առաջին խաղն էր «Էնֆիլդում», որի նստատեղերի թիվը հասցվել է 54’074-ի։ «Կարմիրներից» դուբլի հեղինակ դաձավ Ռոբերտո Ֆիրմինոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Սադիո Մանեն և Ադամ Լալանան։ Իսկ հյուրերի միակ գոլը խփեց Ջեյմի Վարդին։
Այս հաղթանակից հետո մերսիսայդյան ակումբը՝ վաստակած 7 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ֆիրմինո՝ 13ր, 89ր, Մանե՝ 31ր, Վարդի՝ 38ր, Լալանա՝ 56ր։