Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»:
«Կարմիրներն» առանց որևէ դժվարությամբ հաղթեցին հյուրերին: Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում, երբ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Գի Դեմելը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկին ֆրանսիացի կիսապաշտպան Մամադու Սախոն կրկնապատկեց հաշիվը: Իսկ 66-րդ րոպեին Մարտին Շկրտելը դարձավ խաղի երկրորդ ինքնագոլի հեղինակը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Հանդիպման վերջնամասում աչքի ընկավ նաև առաջնության լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը:
Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները շրջանցեցին «Չելսիին», որը պարտություն կրեց «Ստոկ Սիթիից»:
Գոլեր. Դեմել՝ 42ր (ինք.), Սախո՝ 47ր, Շկրտել՝ 66ր, Սուարես՝ 80ր, Օ՚Բրայեն՝ 84ր (ինքն.):
Հեռացում. Նոլան՝ 82ր: