Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»:
«Էնֆիլդում» գոլառատ ֆուտբոլ ստացվեց, որտեղ հաղթանակ տարան դաշտի տերերը: Երեք ֆուտբոլիստներ դարձան դուբլի հեղինակ՝ Դանիել Սթարիջը և Ջորդան Հենդերսոնը՝ «Լիվերուլից», Վիլֆրիդ Բոնին՝ «Սուոնսիից»: Հյուրերից մեկ անգամ էլ հաջողության հասավ Ջոնջո Շելվին, ով չտոնեց իր նախկին թիմի դարպասը խփած գոլը:
Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները՝ վաստակած 56 միավորով կշարունակեն զբաղեցնել 4-րդ հորիզոնականը՝ առաջատար «Չելսիից» հետ մնալով 4 միավորով:
Գոլեր. Սթարիջ՝ 3ր, 36ր, Հենդերսոն՝ 20ր, 74ր, Շելվի՝ 23ր, Բոնի՝ 27ր, 47ր (11մ):