Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» կհյուրընկալի Լոնդոնը ներկայացնող «Արսենալին»:
Երկու թիմերն էլ անհաջող են մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը: Սակայն ի տարբերություն «Արսենալի», որը դեռևս շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար, «Լիվերպուլը» ցուցադրում է վերջին 50 տարվա մեջ իր վատագույն արդյունքը: «Կարմիրներն» այժմ 21 միավորով ընդամենը 11-րդ հորիզոնականում են:
Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 216 անգամ և առավելությունը «Լիվերպուլի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 83-ում, 56 անգամ գրանցվել է խաղաղ ելք, իսկ 77 խաղում ուժեղ են գտնվել «զինագործները»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:2: