Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի կունենա Լիվերպուլ քաղաքում, ուր միմյանց կհանդիպեն տեղի երկու սկզբունքային մրցակիցները: «Լիվերպուլն» «Էնֆիլդում» կհյուրընկալի Ռոբերտո Մարտինեսի «Էվերթոնին»:
Մրցաշարային աղյուսակում թիմերին բաժանում է ընդամենը 1 միավոր, ինչը հանդիպումն էլ ավելի սկզբունքային է դարձնում: Հաղթանակը «կարմիրներին» հնարավորություն կտա ևս մեկ շաբաթ մնալ լավագույն քառյակում, իսկ «Էվերթոնի» հաղթանակի դեպքում վերջիններս կշրջանցեն «Լիվերպուլին» և «Տոտտենհեմի» միավոր կորցնելու դեպքում կբարձրանան 4-րդ հորիզոնական:
Ընթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքիով՝ 3:3: Ընդհանուր առմամբ մերսիսայդյան ակումբներն միմյանց հանդիպել են 219 անգամ և առավելությունը «Լիվերպուլի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 85-ում: 68 խաղում գրանցվել է ոչ ոքի և միայն 66 խաղում է ուժեղ գտնվել «Էվերթոնը»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:55-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1: