Կիսապաշտպաններ Նաբի Կեյտան և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լիվերպուլի» հայտացուցակից:
Յուրգեն Կլոպի թիմը մրցաշարը մեկնարկելու է հաջորդ չորեքշաբթի՝ «Նապոլի» մեկնելով։ Քառյակում «կարմիրների» մյուս մրցակիցները կլինեն «Այաքսը» և «Ռեյնջերսը»:
Այս վեց հանդիպումները «Լիվերպուլը» կանցկացնի առանց Կեյտայի և Օքսլեյդ-Չեմբերլենի օգնության, որոնց գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի ընդգրկել հայտացուցակում։
Նաբին և Ալեքը ներկայումս բացակայում են մկանային վնասվածքների պատճառով և սպասվում է, որ բաց կթողնեն առնվազն ևս մեկ ամիս:
Բացի այդ, Օքսլեյդ-Չեմբերլենը Սինգապուրում «կարմիրների» նախամրցաշրջանային շրջագայության շրջանակներում վնասել է ազդրը՝ դեռևս ոչ մի րոպե չի խաղացել այս սեզոնում։