Դիվոկ Օրիջիի տրանսֆերի հարցում «Լիլի» հետ համաձայնության գալուց հետո «Լիվերպուլն» արդեն սկսել է բանակցություններն անձամբ ֆուտբոլիստի հետ:
«Կարմիրներն» արդեն համաձայնեցրել են 19-ամյա Օրիջիի տրանսֆերային արժեքը, ով Բելգիայի ազգային հավաքականի հետ կարողացավ հասնել Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ:
Ֆրանսիական ակումբն իր տաղանդավոր ֆուտբոլիստին բաց կթողնի 10 մլն ֆունտով, սակայն առայժմ իր համաձայնությունը չի տվել Դիվոկը: Ինչպես հաղորդում է BBC-ն, կողմերը հանդիպում կունենան այս շաբաթ: