«Լիվերպուլն» ընդունել է իր հարձակվող Ֆաբիո Բորինիին 14 մլն ֆունտով վաճառելու «Սանդերլենդի» առաջարկությունը:
«Կատուների» հետ անցկացրած հաջող մրցաշրջանից հետո Բորինին «Էնֆիլդ» վերադառնալու ցանկություն հայտնեց: Սակայն, չնայած Լուիս Սուարեսի կորստին, Բրենդան Ռոջերսը չի ցանկանում Ֆաբիոյին հնարավորություն տալ:
Երկրորդ փորձից «Սանդերլենդին» հաջողվեց համաձայնեցնել Բորինիի տրանսֆերը: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, 23-ամյա իտալացին կդառնա ամառային ատրանսֆերային պատուհանի ընթացքում «Սանդերլենդի» արդեն չորրորդ ձեռքբերումը Բիլի Ջոնսից, Խորդի Գոմեսից և Կոստել Պանտիլմոնից հետո: