Ջորդան Հենդերսոնի տեղափոխությունը «Ալ Իթիֆակ» կախված է նրանից, թե արդյո՞ք արաբական ակումբը պատրաստ կլինի «Լիվերպուլի» ավագին ձեռք բերելու համար վճարել 20 միլիոն ֆունտ:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Հենդերսոնը որոշել է ընդունել «Ալ Իթիֆակ» առաջարկը, որը պատրաստ է նրան շաբաթական վճարել մոտ 700 հազար ֆունտ ստերլինգ։
Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ալ Իթիֆակը» հույս ուներ, որ «Լիվերպուլը» հաշվի կառնի Հենդերսոնի ծառայություններն ակումբին և ազատ գործակալի կարգավիճակով բաց կթողնի 33 ամյա անգլիացուն։
Սակայն «Լիվերպուլը» մտադիր է փոխհատուցում պահանջել Հենդերսոնի համար, իսկ Sky Sports-ը նշում է, որ խոսքը գնում է մոտ 20 միլիոն ֆունտի մասին։ Այժմ «Ալ Իթիֆակը» պետք է որոշում կայացնի, թե արդյո՞ք նա պատրաստ է նման գումար շախսել վետերան հրավիրելու համար։
Իսկ Liverpool Echo-ն ավելացնում է, որ մինչ այժմ «Լիվերպուլը» առաջարկներ չի ստացել ո՛չ Հենդերսոնի, ո՛չ էլ կիսապաշտպան Ֆաբինյոյի համար։