«Լիվերպուլը» հետաքրքրված է «ՊՍՎ»-ի աջ եզրային հարձակվող Յոհան Բակայոկոյի ծառայություններով:
20 ամյա Բակայոկոն համարվում է հոլանդական Էրեդիվիզիեի ամենավառ տաղանդներից մեկը և արդեն 9 հանդիպում է անցկացրել Բելգիայի հավաքականի կազմում։ Յոհանի տեղափոխությունն ավելի լուրջ ակումբ միայն ժամանակի հարց է։
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Լիվերպուլը» դիտարկում է Բակայոկոյին որպես Մուհամեդ Սալահին փոխարինող, հատկապես հաշվի առնելով եգիպտացու մոտալուտ հեռանալը Աֆրիկայի գավաթի մասնակցության համար:
Բակայոկոն, ով այս մրցաշրջանում 27 խաղում դարձել է 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ, կարող է արժենալ մոտ 40 միլիոն ֆունտ ստերլինգ: