«Լիվերպուլը» հնարավոր է հունվարին փորձի ձեռք բերել «Վիլյառեալի» հարձակվող Ջուզեպե Ռոսիին: Ինչպես հաղորդում է Metro-ն, «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատրաստ է ռիսկի գնալ և գնել իտալացի հարձակվողին, ով մինչև մարտ բաց կթողնի վնասվածքի պատճառով:
Աղբյուրի հաղորդմամբ Ռոջերսին չի բավականացնում մեկ մաքուր հարձակվողը՝ իդեմս Սուարեսի և նա պլանավորել է հունվարին ուժեղացնել հարձակման գիծը: «Լիվերպուլի» մարզիչը կարծում է, որ Ռոսին լավ կհամապատասխանի իր խաղային սխեմային:
Նշենք նաև, որ հունվարին Ռոջերսը կբաժանվի Ստյուարտ Դաունինգից: Սպասվում է, որ Դաունինգը կվերադառնա իր նախկին ակումբ «Միդլսբրո»: Sunday People