«Այաքսի» սպորտային տնօրեն Մարկ Օվերմարսը հաստատել է, որ «Լիվերպուլը» հետաքրքրվում է կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի ծառայություններով:
Այս շաբաթվա ընթացքում շշուկներ տարածվեցին այն մասին, թե մերսիսայդյան ակումբը պատրաստում է 15 մլն ֆունտ Էրիկսենի համար, ում պայմանագիրն «Այաքսի» հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո:
Օվերմարսը միայն հաստատել է, որ «կարմիրներն» արդեն երկար ժամանակ է՝ հետևում են ֆուտբոլիստին:
-Մենք նայել ենք օտարերկրացի սկաուտների ցանկերը, ովքեր այցելում են մեր խաղերին, և «Լիվերպուլի» ներկայացուցիչները շատ հաճախ կան այդ ցուցակներում:
Ցանկանում ենք Էրիկսենին պահել ևս մի քանի տարի, սակայն այն օրը, երբ նա հեռանա ակումբից, պատրաստ կլինի հանդես գալ ամենաբարձր մակարդակով: Այսպիսի խաղացողն օգտակար կլինի նաև աշխարհի ամենամեծ ակումբին,- հայտնել է Օվերմարսը: De Telefraaf