«Լիվերպուլը» մոտ է ակումբային նոր գլխավոր բժշկի նշանակմանը։
«Լիվերպուլի» բժշկական ծառայությունը մնացել է առանց ղեկավարի անցյալ ամառվանից, երբ Ջիմ Մոքսթոնը հեռացավ իր պաշտոնից՝ վեց տարի «կարմիրներում» անցկացնելուց հետո։
Պատահական է, թե ոչ, Մոքսթոնի հեռանալուց հետո «Լիվերպուլում» վնասվածքների զգալի աճ է գրանցվել: Մրցաշրջանի մի պահ՝ օգոստոսին, առաջին թիմի 10 խաղացողներ միանգամից հիվանդանոցում էին։
Սակայն շատ շուտով «Լիվերպուլը» պետք է լրացնի թափուր մնացած տեղը։ Ինչպես հայտնում է Football Insider-ը, «կարմիրների» մարզական տնօրեն Ջուլիան Վարդին մեծ ուժեր է ներդրել ակումբային նոր բժիշկ գտնելու համար: