«Լիվերպուլը» որոշել է ավելացնել կանգնած տեղերը Էնֆիլդում և դիմել է թույլտվություն ստանալու համար։
Վերջին մի քանի տարիների ընթացքում «Լիվերպուլը» փորձարկում էր լկանգնած տեղերի գաղափարը, որտեղ երկրպագուները կարող են ոտքի վրա լինել ամբողջ հանդիպման ընթացքում և հանգստանալու համար կարող են հենվել բազրիքին:
Այս փորձարկումները հաջողված համարվեցին, և մերսիսայդյան ակումբն այժմ ցանկանում է 3000-ով ավելացնել այդ տեղերը, հասցներով դրանց տարողության քանակը 13300-ի։
Այսպիսով, «Լիվերպուլը» պատրաստվում է համապատասխան արտոնագրով դառնալ Պրեմիեր լիգայի յոթերորդ ակումբը՝ «Վուլվերհեմպտոնից», «Տոտտենհեմից», «Մանչեսթեր Սիթիից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Բրենտֆորդից» և «Չելսիից» հետո։
Նշենք, որ նոր մրցաշրջանից «Լիվերպուլը» կբացի նաև վերակառուցված «Էնֆիլդ Ռոուդ» տրիբունան, որը մարզադաշտի ընդհանուր տարողությունը կհասցնի 61 հազարի։
Լրացուցիչ 3000 կանգնած տեղերը կավելացվեն «Լիվերպուլի» Կոպում տրիբունայում: Այսպիսով, լեգենդար տրիբունայում կանգնած տեղերի ընդհանուր թիվը կաճի մինչև 7425: