«Լիվերպուլը» մեկ տարվա պայմանագիր է առաջարկել «Չելսիի» նախկին հարձակվող Սամուել Էտո՚Օին:
Նախորդ մրցաշրջանի ավարտին «Չելսիից» հեռանալուց հետո կամերունցի վետերանը Պրեմիեր Լիգայում մնալու ցանկություն հայտնեց: Սամուելին ցանկանում էր իր թիմում տեսնել նաև «Էվերթոնը», սակայն, ինչպես երևում է, «Լիվերպուլը» հաղթել է այդ միկրոպայքարում:
Ինչպես հաղորդում է Goal-ը, «կարմիրներն» Էտո՚Օին շաբաթական 75 հզր ֆունտ աշխատավարձով մեկ տարվա պայմանագիր են առաջարկել՝ գումարած բոնուսները, որոնք կախված կլինեն Սամուելի ելույթներից:
Եթե Էտո՚Օն համաձայնվի առաջակին, ապա «Էնֆիլդում» կարող է միանալ Մարիո Բալոտելլիին, ում հետ ժամանակին խաղացել է «Ինտերում»: