«Լիվերպուլը» մտել է «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեի համար պայքարի մեջ:
Կիմը հիանալի մրցաշրջան է անցկացնում: 26 ամյա հարավկորեացին իր ակումբի հետ արագորեն մոտենում է Ա Սերիայի տիտղոսին ու արդեն հասել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։
Նախկինում Կիմի համար մրցում էին «ՊՍԺ»-ն և «Տոտտենհեմը», թեև «Մանչեսթեր Յունայթեդը» համարվում էր «Հրեշ» մականունով պաշտպանի գլխավոր հավակնորդը։
Այնուամենայնիվ, իտալական Rai լրատվամիջոցը պնդում է, որ այժմ «Լիվերպուլը» մտել է Կիմի համար պայքարի մեջ՝ մտադրվելով «Նապոլիին» առաջարկել 60 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կենտրոնական պաշտպաններն այս մրցաշրջանում իրենց մակարդակից ցածրեն են հանդես գալիս, քանի որ «կարմիրները» Պրեմիեր լիգայի 26 խաղում 29 գոլ են բաց թողել: