«Լիվերպուլը» Հունաստանի հավաքականի պաշտպան Կիրիակոս Պապադոպուլոսի տրանսֆերը գնելու համար դիմել է «Շալկեին»:
Համաձայն Bild-ի, անգլիական ակումբը Կիրիակոսի համար պատրաստ է վճարել 14 մլն եվրո:
Սակայն ֆուտբոլիստի պայմանագրով նրա հրաժարագինը կազմում է 22.5 մլն եվրո: Այնպես որ քիչ հավանական է, որ «Շալկեն» կքննարկի այդ գնից ցածր առաջարկները:
«Լիվերպուլն» արդեն ձեռք է բերել Կոլո Տուրեին, սական պաշտպանությունն ավելի ուժեղացնելու լուծումներ է փնտրում: Ջեյմի Կարագերի հեռանալուց հետո մերսիսայդյան ակումբը պաշտպանի խնդիր ունի:
Ավելացնենք, որ 21-ամյա պաշտպանը Հունաստանի ազգային հավաքականում հացրել է մասնակցել 16 խաղի և դառնալ 4 գոլի հեղինակ: