«Լիվերպուլը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իր կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին, որով նրա աշխատավարձը կբարձրանա մոտ չորս անգամ:
Ընդամենը մեկուկես տարի առաջ Ռահիմն իր գործող պայմանագիրը երկարաձգեց մինչև 2017 թվականը, որով վաստակում է շաբաթական 30 հզր ֆունտ:
Սակայն նախորդ մրցաշրջանում 19-ամյա անգլիացին մեծ առաջաընթաց ունեցավ, և այժմ «Լիվերպուլը» պատրաստ է նրան դարձնել իր ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «կարմիրները» տեղյակ են այլ ակումբների կողմից Ստերլինգի հանդեպ եղած հետաքրքրության մասին և պատրաստվում են տրամաբանական քայլի: