«Լիվերպուլը» մեկ տարի ժամկետով վարձակալեց Մադրիդի «Ատլետիկոյի» աջ պաշտպան Խավիեր Մանկիլոյին: Այս մասին հաղորդում է «կարմիրների» պաշտոնական կայքը:
20-ամյա Մանկիլոն համարվում է իսպանական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից, և «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ուրախ է նրա վարձակալության համար:
Մանկիլոն կարող է խաղալ պաշտպանության բոլոր դիրքերում, ինչը շատ կարևոր է մերսիսայդյան ակումբի համար, որն այդ դիրքում որոշակի խնդիրներ ունի:
-Ես շատ ուրախ եմ այնպիսի ակումբ տեղափոխվելու համար, ինչպիսին «Լիվերպուլն» է: Կարծում եմ՝ սա աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է: Երբ հայտնում են, որ քեզ հետ ցանկանում է պայմանագիր ստորագրել «Լիվերպուլը», մտածելու այլ բան չի մնում, քան տեղափոխվել այստեղ,- ասել է Մանկիլոն: