«Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսն հայտարարել է, որ իր թիմը վճռական է տրամադրված հաջողության հասնելու բոլոր չորս ճակատներում էլ:
Անցած կիրակի «Արսենալի» դեմ խաղում 0:2 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 4-րդ փուլ: Այս պահին «կարմիրները» գլխավորում են նաև Պրեմիեր լիգան և դուրս են եկել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ, ինչպես նաև հասել են Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ։
Գոմեսը չի ցանկանում խոսել միանգամից չորս գավաթներն էլ հաղթելու հեռանկարի մասին, բայց «Լիվերպուլը» ունի «կրակ», այս մրցաշրջանը հնարավորինս հաջող ավարտելու համար:
«Մենք չենք ցանկանում ընկնել երազանքների հետևից: Մենք բոլորս «սոված ենք» և ցանկանում ենք լավագույն մրցաշրջանն անցկացնել:
Ինչպես գիտենք անցած մրցաշրջանից, միշտ չէ, որ սահուն է ճանապարհը: Մենք ունեինք խնդիրներ, բայց մենք օգտագործեցինք դրանք ավելի հմուտ դառնալու համար։
Այս թիմում համախմբվածություն կա: Այս թիմում թարմություն և կրակ կա», – Գոմեսի խոսքերն է մեջբերում The Independent-ը: