«Լիվերպուլը» ցմահ որակազրկել է իրենց երկրպագուին, որը Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ վազել է Էնֆիլդի խաղադաշտ:
Միջադեպը տեղի է ունեցել «Լիվերպուլի» 7-0 հաշվով հաղթանակի վերջում, երբ «կարմիրները» տոնում էին Ռոբերտո Ֆիրմինոյի խփած վերջին գոլը։
Ներխուժած երկրպագուն սայթաքել և բախվել է Էնդրյու Ռոբերտսոնին, ով ընկել է խաղադաշտում և բռնել կոճը: Սակայն «Լիվերպուլի» պաշտպանը կարողացավ ավարտել հանդիպումը։
«Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զայրացած էր միջադեպից, և մերսիսայդյան ակումբն անմիջապես հետաքննություն է սկսել:
Հրապարակված հայտարարության մեջ «Լիվերպուլը» երկրպագուի պահվածքն անվանել է «անընդունելի և վտանգավոր», ինչպես նաև «անօրինական և լուրջ հետևանքներով»: Ակումբը սպառնում է ցմահ որակազրկել խուլիգանին ոչ միայն Էնֆիլդում անցկացվող խաղերից այլև Պրեմիեր լիգայի մյուս բոլոր մարզադաշտերում:
Daily Mail-ը հավելում է, որ երկրպագուն պարզվել է, որ 16 ամյա դեռահաս է։ «Լիվերպուլի» անվտանգության համակարգի աշխատակիցները օպերատիվ կերպով շրջափակել են խուլիգանին և դուրս բերել խաղադաշտ։