«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է թիմի լավագույն խաղացող՝ ըստ մերսիսայդյան ակումբի երկրպագուների:
Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողը հավաքել է ձայների 64 տոկոսը՝ շրջանցելով ավագ Սթիվեն Ջերարդին և պաշտպան Ջեյմի Կարագերին:
Չորրորդ հորիզոնականում է Դանիել Ագգեռը, իսկ հինգերորդ տեղում բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն է:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Սուարեսը դարձել է 23 գոլի հեղինակ: