«Լիվերպուլի» երկրպագուները, որոնք թիմի հետ մեկնել էին Սանկտ Պետերբուրգ Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղին, ավազակային հարձակման զոհ են դարձել ինչպես խաղից առաջ, այնպես էլ հետո:
ESPN-ի հաղորդմամբ, առաջին միջադեպը տեղի է ունեցել խաղից մեկ օր առաջ երեկոյան: «Լիվերպուլի» 7 երկրպագուներ դուրս են եկել բարից և սպասում էին տաքսիի հյուրանոց վերադառնալու համար, երբ նրանց վրա 40 ավազակներ են հարձակվել:
Հյուրերի երկրպագուները ստիպված էին վերադառնալ բար և օգտվել անվտանգության աշխատակիցների օգնությունից: Թիկնապահներն անվտանգ հասցրել են նրանց մինչև տաքսին:
Աղբյուրի հաղորդմամբ կոնֆլիկտը շարունակվել է նաև հաջորդ օրը: «Լիվերպուլի» երկրպագուները բողոքել են, որ նրանց վրա հարձակվել են և ծեծել, ինչպես մետրոյի կայարանում, այնպես էլ հենց մարզադաշտում: Բարեբախտաբար, ոչ ոք լուրջ չի տուժել: