• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլի» մոտ 900 երկրպագուներ դատի են տվել ՈւԵՖԱ-ին

«Լիվերպուլի» մոտ 900 երկրպագուներ դատի են տվել ՈւԵՖԱ-ին՝ անցյալ տարի Փարիզում Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի համար։

«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի այդ եզրափակիչը խաթարվեց սարսափելի կազմակերպվածությամբ, որը ստիպեց հանդիպման մեկնարկը հետաձգել 36 րոպեով:

Սկզբում ՈՒԵՖԱ-ն և Ֆրանսիայի իշխանությունները հերքում էին պահանջները իրենց հաշվին, բայց անկախ հետաքննությունից հետո կազմակերպիչները ստիպված եղան ընդունել որոշ թերություններ, իսկ «Լիվերպուլի» երկրպագուներին նույնիսկ խոստացել էին փոխհատուցել եզրափակիչի տոմսերի արժեքը:

Այժմ այս պատմությունը զարգացել է, քանի որ մերսիսայդյան ակումբի 887 երկրպագուների շահերը ներկայացնող փաստաբանները խմբակային հայց են գրանցել ՈՒԵՖԱ-ի դեմ շրջանային Գերագույն դատարանի գրանցամատյանում, հայտնում է BBC-ն։

Այս 887 երկրպագուները պնդում են, որ իրենք ֆիզիկական կամ հոգեկան վնասվածքներ են ստացել եզրափակիչում անվտանգության ոչ պատշաճ միջոցառումների պատճառով:

Հետաքրքիր փաստեր