«Լիվերպուլի» նոր մարզական տնօրենը կարող է դառնալ «Արսենալում» լավ մասնագետ համբավ վաստակած Սվեն Միսլինտատը:
Օրերս հայտնի դարձավ, որ Ջուլիան Վարդին, ով անցած ամառ է ստանձնել «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնը, մրցաշրջանի ավարտից հետո կլքի մերսիսայդյան ակումբը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sport Germany-ը, «Լիվերպուլը» դիտարկում է Միսլինտատի թեկնածությունը թափուր պաշտոնը լրացնելու համար, ով «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին հայտնի է 2008-ից 2015 թվականներին Դորտմունդի «Բորուսիայում» համատեղ աշխատելուց։
2017 թվականին Միսլինտատը հեռացավ Դորտմունդից՝ գլխավորելու «Արսենալի» սկաուտական ծառայությունը, սակայն արդեն 2019 թվականի փետրվարին, ութ խաղացողների հետ պայմանագիր կնքելով, Սվենը հեռացավ «զինագործներից»։
Գերմանական հրատարակությունը նշում է, որ մինչ այժմ «Լիվերպուլը» բանակցություններ չի սկսել Սվենի հետ։