«Լիվերպուլի» ղեկավարությունն 40 բառերի և արտահայտությունների բառարան է կազմել, որոնք արգելված է օգտագործել ֆուտբոլիստների կողմից: Բնականաբար, ներքին կանոնակարգի այդ փաստաթուղը դարձավ հանրային քննարկման առարկա:
Երբ 2011թ-ի դեկտերմբերին «կարմիրների» հարձակվող Լուիս Սուարեսը մեղադրվեց «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրայի հասցեին արված ռասիստական արտահայտության համար, «Լիվերպուլն» իր աջակցությունն հայտնեց ուրուգվայցուն, ինչն էլ քննադատությունների պատճառ դարձավ:
Սակայն «Լիվերպուլն» ակումբի ներսում ցանկանում է պահպանել էթիկայի կանոնները:
Մերսիսայդցիները կազմել են արգելված բառերի և արտահայտությունների մի ցուցակը, որ բաժանվում է մի քանի խմբերի՝ ռասայական, կրոնական, սեռական կողմնորոշման, սեռային ֆիզիկական արատների:
«Լիվերպուլը», որը Պրեմիեր Լիգայի ակումբներից առաջինն էր, որ մասնակցեց գեյ շքերթի, արդեն պաշտոնապես հայտնել է, որ այս փաստաթուղը վավերական է: