«Սաութհեմպտոնի» անգլիացի պաշտպան Լյուկ Շոուն նոր, երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Այս պայամանգրով ֆուտբոլիստը վերջ դրեց Պրեմիեր Լիգայի թոփ ակումբներ տեղափոխվելու մասին խոսակցությունները:
17-ամյա Շոուն իր վստահ խաղով հայտնվել է Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում:
Սպասվում էր, որ հունվարին կամ մրցաշրջանի ավարտին Լյուկը կլքի ակումբը և կտեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ: Սակայն երիտասարդ պաշտպանը որոշել է իր ապագան կապել «Սաութհեմպտոնի» հետ:
-Որպեսզի վերջ դնեմ տրանսֆերային այս խոսակցություններին, հայտնեմ, որ իմ ապագան «Սաութհեմպտոնում» է: Ես չեմ ուզում հեռանալ այստեղից:
«Սաութհեմպտոնը» լավագույն ակումբն է իմ նման երիտասարդ ֆուտբոլիստների համար,- ասել է Շոուն: