Հարձակվող Լոիկ Ռեմին խոստովանել է, որ նրա հունվարյան տեղափոխությունը «Մարսելից» «Քուինս Պարկ Ռեյնջերս» կատարվել է հակառակ իր ցանկությանը:
Հունվարին Պրեմիեր Լիգայի վերջին հորիզոնականում գտնվող «ՔՊՌ»-ը գնեց Ռեմիին 8 մլն ֆունտով: Այս ընթացքում Լոիկն արդեն երկու գոլ է խփել, ինչպես նաև վնասվածք ստացել և հաջող ապաքինվել: Մինչդեռ 26-ամյա ֆրանսիացին խոստովանել է, որ չէր պատրաստվում հեռանալ «Մարսելից» ձմռանը:
-Չէի ցանկանում հեռանալ անհաջողակի պես: Ցանկանում էի մրցաշրջանս ավարտել «Մարսելում», իսկ այնուհետև ուսումնասիրել տարբերակները: Սարսափեցի, երբ իմացա, որ ղեկավարները որոշումը կայացրել են իմ մեջքի ետևում:
Նրանք ինձ այդ մասին ասացին վերջին րոպեին: Ցավալի էր,- հայտնել է Ռեմին ֆրանսիական Bein Sport-ին տված հարցազրույցի ժամանակ: